Շատ երեխաներ ունենալը վաղաժամ ծերության է հանգեցնում. գիտնականներ


00:00 , 29 հուլիս, 2018

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մի քանի երեխա ունեցած կանանց մոտ նկատվում է բջջային մակարդակով ծերացման արագացում՝ գրում է MedicalXpress-ը:

Հետազոտություններին մասնակցել են 20-22 տարեկան մոտ հազար ֆիլիպինուհիներ: Նրանք բաժանվել են տարբեր խմբերի՝ ընդհանրապես երեխա չունեցածներ, մեկ երեխա ունեցողներ, երկու երեխա ունեցողներ և երեք երեխա ունեցողներ: Գիտնականները ուսումնասիրել են նրանց էպիգենետիկ տարիքը, այսինքն էպիգենետիկ փոփոխությունների քանակը, որը սովորաբար տարիքի հետ ավելանում է: