Հայտնի են Instagram-ի ամենաբարձր վարձատրվող աստղերը


22:20 , 28 հուլիս, 2018

Hopper HQ ծառայությունը կազմել է Instagram Rich List 2018-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշային աղյուսակը:

Առաջին տեղում Քայլի Ջեններն է. ընկերությունները և բրենդները պատրաստ են նրա գովազդային մեկ հաղորդագրության համար վճարել 1 մլն դոլար:

Երկրորդ տեղում երգչուհի Սելենա Գոմեսն է. գովազդային գրառման արժեքը 800 հազար դոլար է:

Եռյակը եզրափակում է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն՝ 750 հազար դոլար: