Ինչպես է «հնչում» Արեգակը


21:20 , 28 հուլիս, 2018

Գիտնականները Արեգակի մթնոլորտում տատանումներից երաժշտություն են ստեղծել, որը հասու է մարդու լսողությանը: Արեգակի տատանումները ձայնագրվել է SONO տիեզերական աստղադիտարանում՝ տեղեկացնում է korrespondent.net-ը:

Տատանումների մաքուր ձայնը ստանալու համար գիտնականները ընդհանուր աղմուկից հեռացրել են տիեզերական սարքի ձայնը, իսկ հաճախականությունը արագացվել է 42 անգամ, որպեսզի լսելի լինի մարդկային ականջին:

Այժմ Արեգակի 40 օրվա շարժումը կարելի է լսել: