Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են ՀԱՊԿ-ի գործունեությունը


16:50 , 28 հուլիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վլադիմիր Մակեյն այսօր հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՀԱՊԿ-ի գործունեության արդի խնդիրները, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հեռախոսազրույցը: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեության ընթացիկ խնդիրները», - ասել են ՌԴ ԱԳՆ-ից:

Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ