Եթե ռազմական վիճակ էր, պաշտպանության նախարարը Վրաստանո՞ւմ էր, հանդիպում էր հայ համայնքի հե՞տ. Վ. Սողոմոնյանը՝ 2008 թ. մարտի 1-ի մասին


14:30 , 28 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանը, ով մեղադրյալ է գործով, իրադարձություններից 1-2 օր առաջ Հայաստանում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Եթե ռազմական վիճակ էր, էս էր, էն էր, ո՞ւր էր Միքայել Հարությունյանը: Գիտե՞ք, թե ամսի 28-ին որտե՞ղ էր Հարությունյանը: Նա պաշտոնական այցով Վրաստանում էր: Մարտի 1-ի երեկոյան նոր վերադարձել է Երևան: Դուք կարծում եք, որ ռազմական դրություն էր Հայաստանում ու պաշտպանության նախարարը գնացել էր Վրաստան, հայ համայնքի հետ էր հանդիպո՞ւմ էր»,- ասաց Սողոմոնյանը: 

Հարցին՝ ո՞վ է հրամայել սպանել 10 հոգու, Սողոմոնյանը պատասխանեց. «Մենք կոչ ենք անում դա հետաքննել: Մենք կոչ ենք անում ոչ թե հետաքննել սահմանադրական կարգի մտացածին տապալումը, այլ 10 զոհերի մահվան հանգամանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ