Դատարանը մերժել է Քոչարյանի փաստաբանների՝ գրավի վերաբերյալ միջնորդությունը


14:10 , 28 հուլիս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Այո, միջնորդել ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի գրավի փոխարեն: Մերժվել է»,-լրագրոների հետ հանդիպմանը հայտարարեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Նրա խոսքով, բավականին մեծ գումար են առաջարկել, բայց ոչ առասպելական թվեր:
«Առաջարկվող գումարը շատ հեռու էր մեկ մլրդ դրամից»,-լրագրողների հարցասիրությանն  ի պատասխան Սահակյանին լրացրեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ