Հրդեհները ոչնչացնում են Հունաստանում այն ամենը, ինչ հնարավոր է


15:00 , 28 հուլիս, 2018

Հունաստանում վերջին օրերին ամենասարսափելի հրդեհներն են, որոնք առաջացել են խիստ շոգի ու սարսափելի քամիների հետևանքով: Այրվել են տներ, անտառներ, մարդիկ, շատերը խեղդվել են ծխից: Ոմանք կարողացել են հասնել ափ և խուսափել կրակից: Լուսանկարները ցույց են տալիս տարերքի ամենասարսափելի պահերը: