11:40 , 28 հուլիս, 2018Tert.am-ը գրում է.
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Միլոյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
«Փոփոխություն չկա, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-շեշտեց նա:
Սենոր Հասրաթյանը չմանրամասնեց՝ արդյոք կա՞ անհրաժեշտություն զինծառայողին Ստեփանակերտի հիվանդանոցից Երևան տեղափոխելու, թե ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ