10:30 , 28 հուլիս, 2018Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին լուրջ, վստահելի և անկախ քննություն անցկացնել «Մարտի 1»–ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ։
Այս մասին ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ «Ամերիկայի Ձայն»-ի խնդրանքով մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը):
«Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն։ Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց, «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական եւ ապօրինի սպանություններ»: