10:20 , 28 հուլիս, 2018Tert.am-ը գրում է.
Չինաստանի Չժեցզյան նահանգում փլուզվել է կամրջի տանիքը, որի տակ մարդիկ պատսպարվել են ամպրոպից: Միջադեպի հետևանքով մահացել է 8 և վնասվածքներ ստացել 3 մարդ: Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը, հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Հանչժոու քաղաքի մոտակայքում: Մարդիկ ամպրոպից պատսպարվել են կամրջի տանիքի տակ, որտեղ և տեղի է ունեցել աղետը: Կամրջի տանիքը փլուզվել է, և մի քանի մարդ մնացել է փլատակների տակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ