«Հրապարակ». Արարատի մարզի Սուրենավան համայնքում գյուղապետի շուրջ կրքերն արդեն մի քանի օր է՝ չեն հանդարտվում


09:30 , 28 հուլիս, 2018

«Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրքերն արդեն մի քանի օր է՝ չեն հանդարտվում: Գյուղացիները մեզ ահազանգել են, որ երեք օր առաջ ինչ-որ անձինք, իրենց տեղեկություններով՝ մարզ­պետ Գարիկ Սարգսյանի ենթակաները, մտել են գյուղ՝ տեսախցիկներով, և հարցումներ իրակա­նացրել գյուղացիների շրջանում՝ հարցնելով, թե մարզպետն այսինչ կամ այնինչ օգնությունը տվել է իրենց, իրենք ինչ օգնություններից են օգտվել և այլն: Ապա իրավապահներն են հյուրընկալվել գյուղապետարանում, համայնքի որոշ բնակիչ­ների անգամ մարզպետարան են հրավիրել և իրական հարցաքննություն վարել, թե ինչ բողոք­ներ ունեն գյուղապետի դեմ: Երբ հետաքրքրվել են, թե որ լրատվամիջոցից են, ասել են՝ անկախ լրագրողներ ենք: 

Մեզ հայտնեցին, որ գյուղացի­ները միաբերան գոհունակություն են հայտնել գյուղապետ Կարո Կարապետյանից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: