«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի


18:50 , 27 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի զանգվածային ակցիա իրականացրին ապօրինի որակելով տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու նախարարի որոշումը: 

20.23 

Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շարունակվում է բուժաշխատողների բողոքի ակցիան՝ ընդդեմ բուժկենտրոնի տնօրեն Արա Մինասյանին պաշտոնից ազատելու մասին նախարարի որոշման։ 

Արա Մինասյանի աշխատասենյակ է եկել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։ Այստեղ է նաև առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ 

19.20 

Բողոքի ակցիային մասնակցում է նաև ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով կոչ արեց լուրջ չվերաբերվել առողջապահության նախարարին։ 

«Թեև առողջապահության նախարարի աշխատասենյակում այսօր նստած է Արսեն Թորոսյանը՝ զբաղեցնելով նախարարի պաշտոնը, բայց ես հորդորում եմ այդքան էլ լուրջ չվերաբերվել նրան, որովհետև նա իր մանկամիտ պահվածքով, որոշումներով, շտապողականությամբ, իր գործառույթների ոչ բավարար գիտակցությամբ լիուլի վաստակել է, որ առողջապահական համակարգի աշխատողները լուրջ չվերաբերվեն առտղջապահության նախարարին», - հայտարարեց Ֆարմանյանը։ 

Նրա խոսքով, առողջապահության նախարարի կողմից «բացահայտ ուղղորդված և կամայական որոշումը» ձեռնոց է նետված որ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, այլ առողջապահության ամբողջ համակարգին։




19.16 

Քաղաքակիրրթ տարբերակ կա դրա համար, ի վերջո սա նախկին ստալինյան բռնապետության շրջանը չէ, հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը, ով միացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից Արա Մինասյանի ազատման փաստից դժգոհ բուժհիմնարկի աշխատողներին:

«38 թիվը չէ, թող գա, մարդկանց հետ շփվի ու բացատրի: Հեռահար կառավարման այս համակարգը անընդունելի է, հատկապես, որ սա միակ պետական հիվանդանոցն է, կոլեկտիվն իրավունք ունի իմանալու պատճառն ու լսելու հիմնավորումները», - նշեց նա: 

Նա ընդգծեց, որ իրենք աշխատողների հետ կշարունակեն հիվանդանոցի բակում սպասել Թորոսյանին՝ պահանջելով գալ ու բացատրություն տալ իր որոշման համար:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։