Ովքե՞ր են ամուսնության համար լավագույն և վատագույն կանայք՝ ըստ հորոսկոպի


19:00 , 27 հուլիս, 2018

12-րդ հորիզոնական - Կարիճ

Image result for Anne Hathaway

Մեր` լավագույն կանանց ռեյտինգի վերջին հորիզոնականում Կարիճներն են: Չնայած իր բոլոր առավելություններին` խելքի, գեղեցկության ու հմայքի տեսքով, Կարիճ կանայք ամուսնության մեջ, մեղմ ասած, լավագույնը չեն: Բանն այն է, որ նրանք երազում են տղամարդուն իրենց հպատակեցնել: Իսկ այն տղամարդիկ, ում այսպիսի վիճակը դուր չի գալիս ու սկսում են պայքարել, հիմնականում ընկնում են դեպրեսիայի մեջ և կարող են նույնիսկ կորցնել տղամարդկային ուժը:

11-րդ հորիզոնական – Ձկներ

Ընտանեկան հարաբերությունների փորձն ապացուցել է, որ Ձկների հետ ամուսնանալն անօգուտ է: Նրանք հեշտ են մանիպուլյացիայի ենթարկում տղամարդկանց` հիպնոսացնելով իրենց քմահաճույքներով ու թեթև դեպրեսիվ վիճակով: Բայց, միևնույն է, որոշ տղամարդիկ իսկապես կախվածության մեջ են ընկնում այս նշանի տակ ծնված կանանցից:

10-րդ հորիզոնական – Առյուծ

Լավագույն կանանց տասնյակը գլխավորում է Առյուծը: Ամուսնանալով Առյուծ կնոջ հետ` պետք է պատրաստ լինել բավարարել նրա քմահաճույքներն ու պարբերաբար ավելացնել եկամուտները: Նա վստահ է, որ պետք է լինի ամենաերևացողը, այդ պատճառով էլ ամուսնու հաշվին անընդհատ ձեռք է բերում նոր զարդեր ու շքեղ հագուստ:

9-րդ հորիզոնական – Աղեղնավոր

Image result for sagitarius famous woman

Աղեղնավորները, որպես կանոն, մինչև ամուսնանալն ասում են, որ նրանց հարստություն պետք չէ, նրանց ուզածը միայն սեր է: Սակայն արդյունքում նրա կողքի տղամարդը դառնում է հնազանդ, որոշումներ ընդունելիս նրա ձայնը հաշվի չի առնվում:

8-րդ հորիզոնական – Երկվորյակներ

Երկվորյակ կանայք իրենց տղամարդու նույնիսկ ամենաչնչին սուտն են նկատում, նրանք շատ ուշադիր հետևում են ամուսնու ամեն մի քայլին, իսկ դա ոչ բոլոր տղամարդկանց կարող է հաճելի լինել:

7-րդ հորիզոնական – Խոյ

Image result for victoria beckham

Խոյի հետ կյանքը լի է լինելու էմոցիաներով, փոթորիկներով ու կրքերով: Այսպիսի կանայք կարծում են, թե իրենք ճակատագրի կողմից նվեր են իրենց ամուսինների համար: Խոյերը, որպես կանոն, վերադաստիարակում են զուգընկերոջը` նրան ավելի լավը դարձնելով:

6-րդ հորիզոնական – Կշեռք

Շատ տղամարդիկ իդեալական կին են համարում հենց Կշեռքներին: Նրանցում հիանալի արտահայտված է այն միտքը, որ կինը պետք է լինի սիրուհի, տնային տնտեսուհի, գեղեցկուհի ու միևնույն ժամանակ ունենա երեխայական միամտություն: Իհարկե, նրանք էլ թերություններից զերծ չեն. երբեմն նրանք կարող են տանջել զուգընկերոջը` մշտական կասկածներով ու կամակորություններով, սակայն դա որոշ ժամանակ հանգստից հետո անցնում է:

5-րդ հորիզոնական – Կույս

Image result for famous woman virgo

Լավագույն հնգյակը բացում է Կույսը: Նա իդեալական կին է: Նրա կողքին տղամարդն իրեն զգում է ուժեղ ու խիզախ, կարևոր մարդ: Սակայն Կույսին համոզելը, որ ամուսնանա, այդքան էլ հեշտ գործ չէ:

4-րդ հորիզոնական – Ցուլ

Ցուլ կանայք հիանալի կատարում են իրենց ամուսնական պարտականությունները: Նրանց հետ ամուսնության ընթացքում ամեն բան ստաբիլ է:

3-րդ հորիզոնական – Այծեղջյուր

Image result for famous capricorn woman

Այծեղջյուրի նշանի տակ ծնված աջիկները լիովին վստահ են, որ ամեն ինչում իդեալական են, այդ պատճառով էլ պետք է ամուսնանան իդեալական տղամարդու հետ: Բավական է միայն նրանք գտնեն ճիշտ զուգընկրերոջ, նրա համար այս կանայք կդառնան հուսալի հենարան:

2-րդ հորիզոնական – Ջրհոս

Related image

Երկրորդ հորիզոնականում Ջրհոսն է: Տղամարդիկ երազում են ամուսնանալ հենց այսպիսի կնոջ հետ: Պատճառն այն է, որ Ջրհոսը միշտ գոհ է կյանքից, դրական լիցքեր է հաղորդում, մնում է երիտասարդ նույնիսկ մեծ տարիքում:

1-ին հորիզոնական – Խեցգետին

Image result for selena gomez

«Իդեալական կին» տիտղոսին արժանանում է Խեցգետինը: Դեռ մանուկ հասակից այս աղջիկները երազում են ամուսնության ու սեփական ընտանիքն ունենալու մասին: Նրանք շատ են կարդում ու ֆիլմեր նայում այն մասին, թե ինչպես հարաբերությունները դարձնել իդեալական: Խեցգետինների թերություններից կարելի է առանձնացնել այն հանգամանքը, որ նրանք չափից շատ են սիրում իրենց ամուսնուն` միջամտելով նրանց ազատությանը: