Ինստագրամի նոր աստղը՝ ընդամենը 6 ամսական Չանկոն, ով խելքահան է անում իր մազերով


18:00 , 27 հուլիս, 2018

Ճապոնիայից 6 ամսական Չանկոն դարձել է ինստագրամի փոքրիկ աստղը՝ իր ունիկալ առանձնահատկության շնորհիվ։ Այսպիսի սանրվածք չունի աշխարհում ոչ մի փոքրիկ։ 

Չանկոն ծնվել է բավականին երկար մազերով։ Նա շատ տարօրինակ տեսք է ունեցել։ Ամեն օր նրա մազերը ավելի ու ավելի են խտացել։ Փոքրիկի ծնողները պարզապես չէին կարող բոլորի հետ չկիսվել գեղեցկուհու հետաքրքիր լուսանկարներով։

Հիմա նա ունի ինստագրամյան էջ՝ շուրջ 100 հազար հետևորդներով։