Բժիշկները պարզել են, թե ինչով է տաք թեյը վտանգավոր առողջության համար


23:20 , 28 հուլիս, 2018

Մեզանից շատերը թեյի սիրահար են և հիմնականում այն տաք են խմում։ Սակայն գիտնականները կատեգորիկ կերպով դեմ են տաք թեյի, նույնիսկ տաք սուրճի օգտագործմանը։

Բանն այն է, որ չինացի գիտնականների իրականացրած հետազոտությունները պարզել են, որ այն դեպքում, երբ խմելու ժամանակ թեյի ջերմաստիճանը գերազանցում է 65 աստիճանն ըստ Ցելսիուսի, վնասվում են կերակրափողի պատերը։ Յուրօրինակ ջերմային այրվածքը կարող է քաղցկեղի հանգեցնել։

Գիտնականները նաև պարզել են, որ ալկոհոլն ու նիկոտինը նույն չափով են քայքայում կերկրափողի և կոկորդի լորձաթաղանթը, որքան տաք թեյը։

Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք ծխում են, խմում են և տաք թեյ են օգտագործում, իրենց եռակի վտանգի են ենթարկում։