Ձմերուկի օգտակար հատկությունները


22:00 , 28 հուլիս, 2018

Ձմերուկը նպաստում է կնոջ օրգանիզմի առողջացմանը

Ձմերուկի ցածր կալորիականությունը հարմար է այն կանանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին կամ պարզապես ցանկանում են նիհարել:

Ձմերուկը հարուստ է ֆոլաթթվով, ինչը շատ օգտակար է հղի կանանց, այն հեռացնում է օրգանիզմից թույները: Ձմերուկը նաև դիմահարդարման հրաշալի միջոց է:

Այս հատապտուղը հարուստ է բետա-կարոտինով, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Ծերության դեմ պայքարի հրաշալի միջոց է: