Աշտարակում և հարակից գյուղերում գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի


17:10 , 27 հուլիս, 2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  30-ին՝ ժամը 11:00-ից  մինչև ժամը 15:00-ը կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ձախ ափ, Նարեկ, Արայի,  Բագավան, Գիտավան-1, Գիտավան-2 թաղամասերի և Օշական, Ոսկեվազ, Սասունիկ  գյուղական համայնքների և նշված տարածքներում գտնվող  կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները: