Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով


16:40 , 27 հուլիս, 2018

Panorama.am-ը գրում է.

ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում քիչ առաջ մեկնարկեց Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում է Ռուսաստան գործուղված Panorama.am-ի թղթակիցը:

Ընդլայնված կազմով նիստին հայկական կողմից մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը և այլք:

Նշենք, որ ընդլայնված կազմով նիստին նախորդել էր Եվրասիական տնտեսական խորհրդի՝ նեղ կազմով նիստը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։