Մեգան Մարքլը սկսել է կորցնել օրիգինալությունը


19:20 , 27 հուլիս, 2018

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ամուսնու հետ եկել էր պոլոյի բարեգործական խաղին նույն փոքրիկ, հյուսված կլատչով, ինչ Քեյթ Միդլթոնի փոքր քույրը՝ Պիպան էր բռնել Ուիմբլդոնյան մրցաշարի ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Տվյալ պահին այս պայուսակը հասանելի է J.Crew բրենդի կայքում իջեցված գնով՝ 56 դոլարով։

Արքայազն Հարիի հետ դուրս գալու համար Մարքլը նաև ջինսե միդի զգեստ էր ընտրել Carolina Herrera–ից և Aquazzura բրենդի կոշիկներ։

Image result for Pippa Middleton