Google-ը օգտատիրոջը նույնականացնող բանալի է ներկայացրել


19:00 , 27 հուլիս, 2018

Google Cloud Next գիտաժողովին Google-ը ներկայացրել է Titan Security Key ֆիզիկական բանալին, որը ծառայում է օգտատիրոջը նույնականացնելու համար։

Բանալիի երկու տարբերակ է ներկայացված. USB–ով և Bluetooth–ով։ Մարտկոցի լիցքավորումը բավականացնում է կես տարի։ Յուրաքանչյուր բանալին մոտ 20-25 դոլար է արժենալու։ Հետագայում Google-ը մտադիր է իջեցնել գինը մինչև 10 դոլարի։

Իհարկե, դրանից առաջ պետք է ուսումնասիրել պահանջարկը. արդյո՞ք օգտատերերը ցանկանում են իրենց հետ ևս մեկ բանալի ունենալ։

Նման սարքը պետք է զգալիորեն բարձրացնի ձեր հաշվի անվտանգությունը. եթե ցանցահենները կարողանան ստանալ ձեր էլեկտրոնային գաղտնաբառը, ապա չեն կարողանա մուտք գործել առանց ֆիզիկական բանալիի։

Titan Security Key–ն վաճառքում կհայտնվի մի քանի ամսվա ընթացքում։