Ձուկ. Օրն անհանգիստ կլինի, Դուք կնետվեք մի հանձնարարությունից` մյուսը, Ձեր գիտելիքները և փորձը կլինեն գերպահանջված


10:00 , 27 հուլիս, 2018

Խոյ.

Մի շտապեք արագացնել ինտրիգի խաղաղ ընթացքը, քանզի աննկատ անկարգությունը կարող է վերածվել նախաստեղծ քաոսը հիշեցնող ոչինչի:

Ցուլ. 

Այսօր  կսկսեք անհանգստանալ  վատ նորություների պատճառով, այդ իսկ պատճառով`  ոտքի կկանգնեք և կանենք ամեն հնարավորը, որպիսի հայտնվեն լավ նորություններ: Եվ դա Ձեզ կհաջողվի:

Երկվորյակ.

Այսօր  հարկավոր է, որ ուշադիր լինելք մանրուքների հանդեպ: Իհարկե, դա զգալիորեն կդանդաղեցնի գործընթացի առաջխացումը, սակայն արդյունքներն ավելի շոշափելի կլինեն:

Խեցգետին.  

Այժմ Դուք բավականին շփվող եք: Այնպես որ, եթե ցանկանում եք ընդունվել այնպիսի աշխատանքի, որտեղ այդ հատկությունը պակաս կարևոր չէ, ապա այսօր գնացեք հարցազրույցի: Կընդունեն:

Առյուծ.

Այսօր դուք հնարավորություն կունենաք ուղղելու անզգուշորեն ասված խոսքը կամ հարթելու թույլ տված մեկ ուրիշ սխալ. մի խոսքով` կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ: Հանցագործություն է նման առիթից չօգտվելը:

Կույս.

Այսօր լիակատար երջանկության համար Ձեզ չի բավականացնի միայն շրջապատի քաջալերանքը: Աշխատեք ամեն գնով հասնել դրան: Զերծ մնացեք ձևականություններից` պճնամոլությունը վտանգավոր է առողջության համար:

Կշեռք.

Մի փոքր կանգ առեք և հանձնարարությունները կատարեք հերթով: Նախքան նորի մեջ ընկղմվելը համոզվեք, որ ի վիճակի եք կատարել բոլոր մնացած գործերը: Պարզապես  թուլացեք:

Կարիճ. 

Այս օրը կանցկացնեք ակտիվ և ուրախ: Ընկերների հետ շփումները կարող են դրականորեն ազդել Ձեր տրամադրության վրա: Կկարողանաք ստանալ օգտակար տեղեկություն, որպեսզի իրականություն դարձնեք  ինչ-որ համարձակ մտահղացումներ, կնքեք ձեռնտու գործարքներ և հասնեք դրական համաձայնությունների:

Աղեղնավոր.

Այսօրվա Ձեր գործնական ջանքերն ուղված կլինեն դեպի անձնական խնդիրների լուծմանը, մտքերը կպտտվեն միայն սեփական շահերի շուրջ: Հնարավոր է գայթակղություն առաջանա գնալ բավականին ուղիղ գծով  և փորձել կառավարել մարդկանց, որպեսզի հասնեք ոչ այնքան խելամիտ նպատակներին: Վերջինս կդառնա ընկերների կամ սիրելիի հետ վեճերի առիթ:

Այծեղջուր. 

Ըմբռնումով և սիրով մոտեցեք  այն մարդկանց, ովքեր Ձեզ նյարդայնացնում են: Բարկության ժամանակ աշխատեք  ոչ մեկին արցունքների չհասցնել, շնչեք խորը, ցանկալի է անխոս: Այսօրվա դրական պահերը հանդես են գալիս ուժեղ և պարկեշտ մարդկանց հետ հոգեկան կապերի տեսքով:

Ջրհոս . 

Բոլոր  դրամերը  վաստակել հնարավոր չէ, Դուք ունեք բավականին գումար, որպեսզի կարողանաք ապրել արժանապատիվ կերպով: Եկել է ժամանակը դուրս գալու ավելի բարձր մտավոր մակարդակի և ճանաչել գիտելիքների նոր միջավայր: Մի վախեցեք գնալ ռիսկի, ստիպված չեք լինի զղջալ:

Ձուկ.

Օրն անհանգիստ կլինի, Դուք կնետվեք մի հանձնարարությունից` մյուսը, Ձեր գիտելիքները և փորձը կլինեն գերպահանջված: Բարեհաջող օր է քննությունների հանձման համար, բոլոր պարտքերը իրենք իրենց կանհետանան: