Նոր հիթ. կետը ծիածանի շիթ է բաց թողել


23:20 , 26 հուլիս, 2018

Տարօրինակ օպտիկական էֆեկտ են նկարել Կալիֆորնիայի ափերի մոտ, երբ սապատավոր կետը ջրի շատրվան է բաց թողել։

Կետը հայտնվել է դրոնի տեսախցիկի օբյեկտիվում Կալիֆորնիայի Նյուպորտ–Բիչ քաղաքի ափին։ Սկզբում կետը թաքնվել է ջրի տակ, իսկ երբ հայտնվել է օվկիանոսի մակերեսին, անսպասելի ջրի շիթ է բաց թողել։ Շիթը օդում վայրկենապես ջրային փոշու է վերածվել։ Երբ արևի ճառագայթը դիպչել է ջրի մասնիկներին, կետի վրա կատարյալ ծիածան է առաջացել։ Տպավորիչ պատկերը օդում է մնացել մի ակնթարթի չափով։ Տեսանյութի վերջում կետը նորից ջրի տակ է սուզվում։