Panorama.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որի համաձայն՝ նախատեսվում է 2018 թվականի ամառային զորակոչի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 11-ը ներառյալ:
«Զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման ու փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականանցելու անհարժեշտությամբ», - ասաց ռազմական գերատեսչության ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ