Մուշեղ Բաբայանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն


11:50 , 26 հուլիս, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մուշեղ Բաբայանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառառվարության կայքը։

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

Կենսագրություն


Ծնվել է 1975թ նոյեմբերի 22-ին Երևանում: Գերազանցությամբ ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի (ներկայումս` ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավաբանական ֆակուլտետը:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1993-ից Ոստիկանությունում:

1997-2000թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ:

2000-2005թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ:

2005-2007թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ:

2007-2011թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների քննության բաժնի պետ, այնուհետև` ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ:

2011թ. հոկտեմբեր- նոյեմբեր - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության պետ:

2011-2013թ.թ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2013-2014թ.թ.- ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:

1999թ. – Վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում` ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի 
շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:

2003թ.- Ուսումնառություն է անցել ոստիկանության աշխատակիցների որակավորման բարձրացման ՌԴ ՆԳՆ ինստիտուտում:

2008թ.- Ուսումնառություն է անցել մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) դեմ պայքարում իրավապահ մարմինների որակավորման բարձրացման Բելոռուսիայի հանրապետության ՆԳՆ ակադեմիայի միջազգային ուսումնական կենտրոնում:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

ՀՀ Նախագահի 2016թ. նոյեմբերի 26-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: