Լավ, այսքան աներե՞ս...


09:29 , 18 մայիս, 2013

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ. Մեզ նախագահական ընտրություններին մասնակցելու պատմական հնարավորություն  է ընձեռվելՆերեցեք, բայց ես այս մարդուց զզվում եմ: Չգիտեմ` ինքը ինչ տրամաբանությամբ է «Ազերբեյցան ջան, Ազերբեյցան» անում, բայց ես եթե լինեի իշ[անության մի մասնիկ, էս ադրբեջանահայերին, ովքեր մեծ ցանկություն ունեն գնալ Ադրբեջան, ուղղակի, առանց երկար-բարակ մտածելու, ռադ կանեի էս երկրից: Այ, որ կգնային և նորից կտեսնեին հոգեբանական սումգայիթը, այդ ժամանակ էլ կհիշեցնեի, որ բավական է մամլո ասուլիսներ կազմակերպել և գովերգել Ադրբեջանին: Հիմա պատմական հնարավորություն էին տվել, նախկինում էլ ասեց, որ ադրբեջանահայերը մեծ ցանկություն ունեն վերադառնալ իրենց՝ Բբաքվի տները: Կրկնում եմ, որ չգիտեմ, թե սրա տակ ինչ քաղաքական գլուխգործոցային ենթատեքստ կա: Բայց ես մի բան կասեմ՝ լավ, էսքան աներե՞ս...

Կից նյութն`այստեղ