«Ժողովուրդ». Առաջիկայում հնարավոր է փոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը. նրա առողջական վիճակն օրեցօր վատանում է


09:30 , 26 հուլիս, 2018

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի, պատճառն առող­ջական վիճակն է: Գրիգորյանը, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը: 

Կալանքի տակ գտնվելու ընթացքում Գրիգոր­յանի առողջական վիճակը շարունակ վատանում է, և այդ հանգամանքն էլ կարող է որոշիչ դեր խաղալ խափանման միջոցը փոխելու հարցում: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե Գրիգորյանը կյանքի ու մահվան առաջ է կանգնած: «Մարդուն ամեն օր որ տեսնում ես, թվում է, թե նույնը պիտի լինի, բայց ես ամեն օր աչքիս առաջ տեսնում եմ, որ վատանում է առողջական վիճակը»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: