5-ամյա տղան 30 հատ մագնիս է կուլ տվել և հազիվ է փրկվել


17:20 , 25 հուլիս, 2018

Ավստրալիայում հինգամյա երեխան 30 հատ մագնիս է կուլ տվել և հիվանդանոց ընկել աղիների վնասվածքով՝ տեղեկացնում է New Zealand Herald-ը:

Երեխան սառնաշաքարի հետ շփոթել և կուլ է տվել կլոր մագնիսները: Վիրաբույժները վեց ժամ շարունակ աշխատել են, որպեսզի դուրս բերեն մագնիսները երեխայի օրգանիզմից: Նրանք երեխայի մորը ասել են, որ եթե մի քանի ժամ ուշ հասցնեին հիվանդանոց, փրկել հնարավոր չէր լինի: