Չինաստանը նախատեսում է անցնել 4- օրյա աշխատանքային գրաֆիկի


16:45 , 25 հուլիս, 2018
Չինաստանի բնակիչները սկսելու են աշխատել շաբաթվա մեջ չորս օր: Դա կլինի 2030 թվականին: 2020-2035 թվականներին չորսօրյա գրաֆիկը արդեն կսկսի գործել երկրի արևելյան շրջանում: Իսկ ահա 2030 թվականից ամբողջ բնակչությունը կաշխատի նման օրաքանակով: Իսկ ահա հանգստի չափաքանակը նախատեսվում է ավելացնել մինչև ութ օր` հատկապես տոներին: Չինաստանը նաև պետք է արագացնի վճարվող արձակուրդի առկայությունը: