00:20 , 25 հուլիս, 2018Armsport.am-ը գրում է
Իտալական «Ռոմայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին պատմել է, թե ինչպես է կատալոնական «Բարսելոնան» «Ռոմայից» «խլել» Մալկոմի տրանսֆերը.
Հիշեցնենք, որ երեկ «Բորդոն» հայտարարել էր, որ ակումբը «գայլերի» հետ համաձայնության է եկել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Սակայն, այսօր պարզ դարձավ, որ «Բարսելոնան» ավելի շահավետ առաջարկ է ներկայացրել ու գնել հարձակվողի տրանսֆերը.
«Մենք ամբողջովին համաձայն էինք Մալկոմի տրանսֆերի հետ ու գտնում էինք, որ նա լիովին համապատասխան է մեզ:
Մենք համաձայնեցրել էինք տրանսֆերի բոլոր մանրամասները ու ստացել էինք համաձայնություն, որպեսզի նա մեկնի Հռոմ ու բուժզննում անցնի: Այդ պահին կարծում էինք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում: Սակայն «Բորդոյի» նախագահը զանգահարեց ինձ ու ասաց, որ տեղափոխության շուրջ խոսակցությունները շատ են և ցանկալի կլինի, որ դրա մասին հայտարարվի պաշտոնապես: Մենք սկզբում դեմ էինք, սակայն մի քանի ժամ անց թե՛ մենք, թե՛ ֆրանսիական ակումբը տեղափոխության մասին հայտնեցին պաշտոնապես:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։