Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը կմնա կալանքի տակ


19:50 , 24 հուլիս, 2018

Armlur.am-ը գրում է.

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանի միջնորդությունը։

Ինչպես հայտնի է` գործով տուժող ճանաչված քաղաքացին հայտարարել է, որ իրեն Գագիկ Ծառուկյանն ու Էդուարդ բաբայանը չեն ծեծել:

Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի նաև Վճռաբեկ դատարանում։