Լարագնացը 35 մետր բարձրության վրա քայլել է առանց անվտանգության կապերի


00:00 , 25 հուլիս, 2018

Փարիզում լարագնաց Տատյանա–Մոսիո Բոնգոնգան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 35 մետր բարձրության վրա անցնելով Մոնմարտրի վրայով՝ առանց անվտանգության կապերի։ Պարանի մի ծայրը ամրացված է եղել ամբարձիչին, մյուսը Սակրե–Քեր տաճարի գմբեթին։ Աղջկա հնարքի իրականացման ընթացքում նվագել է Փարիզի կամերային նվագախումբը։

Տատյանա–Մոսիո Բոնգոնգան սկսել է լարախաղացությամբ զբաղվել ութ տարեկանում։ Սակայն տվյալ հնարքը նա յուրահատուկ է համարում, քանի որ այն իրականացրել է համաշխարհային նշանակության հուշարձանի մոտ։