Իրանի հրթիռային պատասխանն ԱՄՆ-ին


18:58 , 24 հուլիս, 2018

Մինչ ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին և հայտարարում է, որ իրանական նավթի վաճառքն արգելելու է, Իրանում օդ-օդ տիպի նոր հրթիռներ են պատրաստում և հաստատում ԻԻՀ նախագահ Հ․ Ռուհանիի՝ Հորմոզի նեղուցի մասին հայտնած միտքը։

ԻԻՀ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ «Հ․ Ռուհանիի հայտարարությունը նորություն չէ, Հորմոզի նեղուցը կամ պետք է բոլորի համար բաց լինի կամ բոլորի համար՝ փակ, այլընտրանք չկա»։