ՊՆ զորամասերից մեկում զինվոր է զոհվել


18:40 , 24 հուլիս, 2018

Pastinfo.am-ը գրում է

24.07.2018թ. ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է։