Ռոնալդուի բուժզննման արդյունքները ցնցել են բժիշկներին (Photo, Video)


18:45 , 24 հուլիս, 2018

«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առողջական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա մարդու առողջության հետ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Մատեո Բոնետին։

Բուժզննման արդյունքների համաձայն՝ Ռոնալդուի օրգանիզմում ընդամենը 7 տոկոս ճարպ կա՝ չնայած միջինում այդ ցուցանիշը 10-11 տոկոս է կազմում։ Բացի այդ, հարձակվողի մարմնի ուղիղ կեսը զբաղեցնում են մկանները՝ չնայած այս առումով ցուցիչը միջինում 46 տոկոս է։

Image resultRonaldo flashed smiles to the cameras as crowds gathered around him to document on all the action on his first day

Աշխարհի առաջնությունում 33-ամյա պորտուգալացին 34 կմ է վազել՝ խաղացողների շրջանում առաջինն այդ ցուցանիշին հասնելով։