Համացանցում մերկ աղջիկների լուսանկարները ոչնչացնելու միջոց է գտնվել


19:20 , 24 հուլիս, 2018

Բրազիլացի մասնագետները արհեստական ինտելեկտ են մշակել, որը մեխանիկորեն լողազգեստներ է հավելում մերկ կանանց լուսանկարներին։ 

Նախ ուսումնասիրվել են բիկինիով աղջիկների լուսանկարները, իսկ հետո՝ մերկ մարդկանց։ Դրա շնորհիվ նեյրոցանցը սկսել է հասկանալ՝ որտեղ լողազգեստ դնել, որտեղ՝ ոչ։ Շուրջ երկու հազար պատկեր է օգտագործվել։

Նախագծի հեղինակներից Ռոդրիգո Բարոսը հայտարարել է, որ իր մոտեցումը «պատկերների քննադատության հետաքրքիր և նոր» միջոց է։ Սակայն գիտնականը խոստովանել է, որ իր ստեղծած ինտելեկտը դեռ «բավականաչափ կայուն չէ» և չի կարող ամբողջությամբ իր պարտականությունները կատարել։