Ի՞նչ է այսօր անհրաժեշտ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարի համար


19:09 , 17 մայիս, 2013

Հարգում եմ ՀՀՇ կուսակցության վերականգնման նախաձեռնող խմբի անդամներին. մարդիկ հետամուտ են իրենց սկզբունքներին և ազատ են մտածողական կաղապարներից: Ասվածը իհարկե չի նշանակում, թե կդառնամ այդ կուսակցության անդամ: Որովհետև իմ կարծիքով ընդդեմ քրեաօլիգարխիկ համակարգի մեզ այսօր անհրաժեշտ է ոչ թե նոր կուսակցություն, ինչը կրկին սահմանազատումներ է առաջացնում, այլ միավորում քաղաքացիական հասարակության հենքի վրա: