Էջմիածնի ավագանին Մանվել Գրիգորյանին զրկեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից


13:00 , 24 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացուն կոչումից զրկելուն:

Նախագծի զեկուցողն էր Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Նա նախ նշեց, թե թյուր կարծիք է, որ այս հարցի հիմքում եղել են Facebook-ի տրամադրությունները: Գասպարյանի խոսքով՝ ինքը սոցիալական ցանցի միջոցով պարզապես փորձել է որոշակիորեն հասկանալ հասարակական տրամադրվածությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ