Մոսկվային այս պահի դրությամբ իրապես շահավետ չէ Սիրիայում Իրանի ազդեցության է՛լ ավելի ուժեղացումը


10:47 , 24 հուլիս, 2018
Իսրայելում էր գտնվում ՌԴ պատվիրակությունը ԱԳ նախարարի ու Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ։ Բանակցությունների թեման Սիրիան էր և մասնավորապես իրանական ներկայությունը Սիրիայում։ Կարծեք թե իսրայելական կողմին հաջողվել է համաձայնության գալ Մոսկվայի հետ Սիրիայի տարածքում Իրանի ռազմական ներկայության զսպման հարցում։ Խոսքը վերաբերում է Իսրայելի հետ սահմանից իրանական ուժերի և Հեզբալլահ-ի գրոհայինների՝ 100 կմ ետքաշման հարցին։ Կամ Նեթանյահուն Ռուսաստանին վերջինիս համար սկզբունքային որոշ հիմնարցերում իր աջակցությունն է հայտնել, կամ Մոսկվային այս պահի դրությամբ իրապես շահավետ չէ Սիրիայում Իրանի ազդեցության է՛լ ավելի ուժեղացումը, կամ՝ երկուսը միասին։ Հակված եմ վերջին տարբերակին։