«Իրատես». Իշխանական բուրգը, դեռ չկազմավորված, քանդվում է


09:50 , 24 հուլիս, 2018

«Անցնող ամեն օրն ապացուցում է՝ իշխանական բուրգի գագաթում հայտնված անձինք «մասնագիտացած» էին բացառապես փողոցային-միտինգային պայքարի մեջ, փոխակերպվել, կարծես, չի ստացվում, ինքնահիացքը փակուղի է տարել նրանց, և տպավորություն է, թե իշխանական բուրգը, դեռ չկազմավորված, քանդվում է։


Իշխանության մարտահրավերները հզոր են ոչ միայն ներքին, այլև, առաջին հերթին, արտքաղաքական հարթությունում։ Շշուկները, որ Ռուսաստանի համար նոր իշխանություններն անհասկանալի հիբրիդ են, և առաջիկայում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են ինչ-ինչ «անհասկացողության պատի» դեմ առնել, իրենց դրսևորումներն ունեցան Փանիկի, վարչապետի վերջին ասուլիսում հնչեցրած մտքերի համատեքստում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: