«Հրապարակ». Դատավորները զայրացել են, որ ԲԴԽ-ն առաջխաղացման ցուցակներում ընդգրկում է դատավոր չաշխատած անձանց


09:00 , 24 հուլիս, 2018

«Հուլիսի 27-ին դատավորները մտադիր են ընդհանուր ժողով հրավիրել: Մեր տեղեկություններով` մի շարք դատավորներ ելույթներ են պատրաստում, որ սուր քննադատության ենթարկեն Բարձրագույն դատական խորհրդին: Նրանց զայրացրել է, որ ԲԴԽ-ն առաջխաղացման ցուցակներում ընդգրկում է դատավոր չաշխատած անձանց, այսինքն` ոլորտի հնաբնակներին թողած` դրսից են մարդ բերում ու միանգամից երկրորդ, երրորդ ատյաններում նշանակում: ԲԴԽ-ում հակառակ կարծիքին են. կարծում են, որ խոսում է խանդը` իրենք առաջ են մղում համեստ, երիտասարդ, լավ կրթություն ստացածդ գիտնականներին, իսկ դատավորների մի ստվար հատված նորմալ բուհ անգամ չի ավարտել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: