Ապացուցվել է մարդու ազդեցությունը տարվա եղանակների տատանման վրա


20:00 , 23 հուլիս, 2018

Կլիմատոլոգներն ապացուցել են, որ մարդածին գործոնները հանգեցնում են ջերմաստիճանի սեզոնային փոփոխությունների։ Նախևառաջ, խոսքը ջերմոցային գազերի և աերոզոլների մթնոլորտ արտանետումների մասին է, ասվում է  Science պարբերականում։

Գիտնականները տատանման ամպլիտուդի մեծացում են նկատել Հյուսիսային և Հարավային կիսագնդի լայնություններում։ Հասարակածային և արևադարձային լայնություններում, ինչպես նաև Անտարկտիդայի մթնոլորտում սեզոնային շրջափուլի թույլ փոփոխություններ են նկատելի։