Բաց մի թողեք. նշաններ, որոնք վկայում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին


13:00 , 23 հուլիս, 2018

Խոլեստերինի բավարար քանակն անհրաժեշտ է օրգանիզմի համակարգերի աշխատանքի համար: Այն պատասխանատու է օրգանիզմում մի շարք գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ որոշակի սեռական և վահանաձև գեղձի հորմոնների արտադրման համար:

Սակայն խոլեստերինի բարձր մակարդակն առողջության համար մի շարք ռիսկեր է պարունակում, ինչը նշանակում է, որ այն հարկավոր է վերահսկել:

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ մարդիկ հաճախ են անուշադրության մատնում այս խնդիրը: Իրավիճակը վատացնում է նաև այն հանգամանքը, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում հստակ ախտանշաններ առկա չեն: Արդյունքում կարող են զարգանալ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ կապված լյարդի և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ:

Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կարող են հուշել այն մասին, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է: