Հայաստանը ներկայումս չի կարող համարվել ժողովրդավարական երկիր, քանզի դեռ ոչինչ չի փոխվել
12:40 , 23 հուլիս, 2018
Հեղափոխություն տեղի է ունեցել, ոչ հանրապետականների, ոչ նախկին հանրապետականների և ոչ է ներկայիս մի շարք պաշտոնյաների շնորհիվ, այլ այն քաղաքացիների, ովքեր թեկուզ և մտավախություն ունենալով դուրս եկան փողոց, պայքարեցին և ի վերջո կանգնեցին մինչև վերջ և ասեցին քայլ արա մերժիր Սերժին։
Հեղափոխությունը իր հետ բերեց հույսեր, որ երկիրս ունենալու նոր և հզոր վերելք։
Շատերի մոտ այն տպավորություններն էին, որ այո, վերջապես Հայաստանը հանգիստ շունչ կքաշի։
Կամաց-կամաց էյֆորյան անցնում է, արդեն իսկ շատերը(ովքեր պայքարել են իրականում ) հիասթափվում են, տեսնելով ներկայիս բացիթողի վիճակը, խնամի, ծանոթ, բարեկամ համակարգի գործունեությունը։
Նախկին հանրապետականների ակտիվ առնետավազքը քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, որը ոչ մի կերպ չի խոչընդոտվում այդ կուսակցության կողմից, ընդհակառակը՝ քաջալերվում է։
Շատ բարձրաստիճան պաշտոնյաների ամպագորգոռ հայտարարություները, թե իբրև բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, թե բա Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, թե բա մենք կանենք անհնարինը երկիրը զարգացնելու համար։
Ինչևէ, ի սկզբանե հասկանալի էր, որ այդ ամենը ընդամենը քաղաքական մանիպուլացիա էր, որպեսզի մի կուսակցությունը փոխարինվի մեկ այլով։
Ներկայիս իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում են, թե բա սա վստահության կառավարություն է, թե բա պետք չէ սաբոտաժներ անել, մի դուրս եկեք փողոց, դիմեք ձեր կողմից վստահություն ունեցող կառավարությանը,համագործակցեք։
Հարց էր առաջանում, ինչպե՞ս դիմենք այդ կառավարությանը, անմիջապես եղավ պատասխանը, անձամբ դիմեք, մամուլով դիմեք և այլն և այլն։
Դիմեցինք մի քանի անգամ, անձամբ՝ անպատասխան մնաց, մամուլով՝ անպատասխան մնաց։ Դիմեցինք տեղական կառույցների միջոցով՝ անիմաստ եղավ։
Մարզերի մեծամասնությունում <<հեղափոխության>> շունչը անգամ չի զգացվել։
Տարբեր օրեր ձերբակալվում են տարբեր տրամաչափի նակին պաշտոնյաներ, յուրացումների, թալանի համար, ապա շատ արագ բաց թողնվում, թե բա մեզ բանտարկյալներ պետք չեն, այո համաձայն եմ, պետք չեն, սակայն դա բանտարկյալներ չեն, այլ ազգիս արժանապատվության գողացողները, ոչ թե հասարակ գողեր։
Ինչևէ, այդ պարագայում հարկ եմ համարում ասել, որ անարդարացի է, պետք է ազատ արձակվեն նաև 5000 դրամ գողացողը, ոսկյա շղթա գողացողը, չէ որ իրենք ևս կարող են վերադարձնել գողացվածի 1%-ը։ Իհարկե հասարակությունը դեմ է ամեն տեսակի ամենաթողությանը։
Հիշենք մեր սիրելի վարչապետի ելույթները մինչև հեղափոխություն, հետո դիտարկենք քայլերը, արդյո՞ք ձեր մոտ հարց չի առաջանում, թե բա ինչ՞ու է նա խուսափում անել այն, ինչ մինչ հեղափոխություն ասում էր։
Ով այսօր հակառակ է խոսում այս կառավարությանը, դառնում է մի հիստերիկ խմբի գրողը, ով փորձում է իրականությունը ասել, միանգամից տեղի է ունենում հարձակում, բա ս՞ա է խոսքի ազատությունը, իհարկե ոչ։
Հ․Գ․ Հայաստանը ներկայումս չի կարող համարվել ժողովրդավարական երկիր, քանզի դեռ ոչինչ չի փոխվել, փոխվել են մենակ պաշտոնյաները։ Չի փոխվել խաբելու արվեստը, այլ այն մի տեսակ ավելի է զարգացել։