Կասիլյասը կոչ է արել հանգիստ թողնել Կարիուսին


11:30 , 23 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով այժմ պաշտպանում է «Պորտուի» գույները, աջակցել է «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսին, ում շատ են քննադատում Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Ռեալի» հետ խաղից հետո (1:3):

«Ե՞րբ են Կարիուսի վրա այդ հարձակումները վերջանալու:Աշխարհում շատ ավելի լուրջ խնդիրներ կան:

Տղային հանգիստ թողեք: Նա մեզ բոլորիս նման մարդ է»,- գրել է Կասիլյասը «Թվիթերում»: