Քլոզե. Մբապեն կարող է գերազանցել իմ ռեկորդը


17:00 , 22 հուլիս, 2018
tert.am-ը գրում է

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Քլոզեն կարծում է, որ Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ աստղ Կիլիան Մբապեն կարող է գերազանցել իր՝ աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով ռեկորդը.

 

«Մբապեն տեխնիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է, իսկ գրոհների եզրափակիչ փուլում սառնասիրտ է: Նա հրաշալի դրիբլյոր է, լավ արագություն ունի:

 

Կիլիանն ունի բոլոր անհրաժեշտ որակներն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը դառնալու համար: Կարծում եմ՝ Պելեի հետ համեմատությունը տեղին կլինի: Պելեն նույնպես երիտասարդ տարիքում փայլել է աշխարհի առաջնության ժամանակ:


ամբողջական նյութը կարդացե այստեղ