Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը կձերբակալվի


18:00 , 21 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում սոցիալական աջակցության ոլորտում հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ,  պարզվել դրանց մեխանիզմը։

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել՝ տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ