Նիկոլ Փաշինյան. «Երեկվա ասուլիսի ընթացքում սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց»


16:22 , 21 հուլիս, 2018

Հետեւություն՝ երեկվա ասուլիսի արդյունքներով

Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։

Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ։

Թե՞ այլ պատճառներ գոյություն ունեն։