Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կատարինա Մատերնովայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակը


15:00 , 21 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 20-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ տիկին Մատերնովայի այցելությունը Հայաստան լավ հնարավորություն է ևս մեկ անգամ քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները:

Կատարինա Մատերնովան ներկայացրել է փոխվարչապետին ԵՄ աջակցության հիմնական գործիքները, խոսել համագործակցությունն առաջ մղելու նոր գաղափարների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ