Հայտնի է, թե որքան գումար է Բարսելոնան առաջարկել Չելսիին Վիլիանի համար


19:53 , 21 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» հարձակվող Վիլիանը շարունակում է լինել «Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

«Sky Sports»-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը 55 միլիոն ֆունտ ստերլինգ (61 միլիոն եվրո) է առաջարկել բրազիլացու համար:

«Բարսելոնայի» և «Չելսիի» միջև բանակցությունները շարունակվում են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» առաջարկում է 53 միլիոն ֆունտ. մեկ շաբաթվա ընթացքում առաջարկը 2 միլիոնի աճ է ունեցել: