Չինաստանում ամուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող նրա մեքենայի վրա, նստել վրան ու կոտրել դիմապակին (Video)


13:10 , 21 հուլիս, 2018
Չինաստանում ամուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող նրա մեքենայի վրա ու կոտրել դիմապակին, գրում է dailymail.co.uk-ն։

Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում՝ Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքում։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը նստած ընթացքի մեջ գտնվող Audi մակնիշի սև մեքենայի վրա և մահակով հարվածում դիմապակուն՝ բղավելով․ «Բացի՛ր դուռը, դո՛ւրս արի մեքենայից»։
Տղամարդը կանգնեցրել է մեքենան միայն հետիոտնային անցումի մոտ, ինչից հետո դավաճանված կինը զայրացած հարձակվել է նրա վրա։

«Դու ասում էիր, որ մենք տուն ենք գնելու, երեկ մենք տներ էինք նայում, իսկ այսօր դու սիրուհուդ հետ ես», - բղավել է կինն ու հարվածել ամուսնուն։

Ականատեսներն էլ իրենց հերթին շտապել են բացել մեքենայի դուռն ու ամոթանքներ տալ ներսում նստած աղջկան։ Ի վերջո, ոստիկանները ստիպված են եղել նրանց բոլորին բաժանմունք տանել։